ՔՈՎԻԴ-19-ի առաջնային ռիսկային խմբի հետ աշխատանք

Աիդա Թառոյան
Հոգեբան
Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Շահառուների մեծ մասը, որոնց հետ ես պետք է ակտիվ աշխատեի, 50 տարեկանից բարձր մարդիկ էին,  ովքեր պետք է հարմարվեին քրոնիկական շաքարախտի ախտորոշման հետ ապրելուն։ Նրանք պատկանում  էին ՔՈՎԻԴ-19-ի առաջնային ռիսկային խմբին։ Այդ պատճառով, նրանց հետ մշտական աշխատանքը խիստ  կարևոր է։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունում աշխատելու երկար տարիների փորձ ունեմ։ 2017թ-ից աշխատել եմ կազմակերպության աղետների կառավարման և սոցիալ- առողջապահական բաժինների հետ։ Վերջին շրջանում ակտիվորեն աշխատում եմ շաքարախտով հիվանդներին՝ հոգեսոցիալական աջակցություն տրամադրելով։
Շահառուների մեծ մասը, որոնց հետ ես պետք է ակտիվ աշխատեի, 50 տարեկանից բարձր մարդիկ էին, ովքեր պետք է հարմարվեին քրոնիկական շաքարախտի ախտորոշման հետ ապրելուն։ Նրանք պատկանում էին Քովիդ-19-ի առաջնային ռիսկային  խմբին։ Ուստի նրանց հետ մշտական աշխատանքը խիստ կարևոր է։ Նրանց հետ հիմնականում խմբերով պետք է աշխատեի։ Որպես հոգեբան՝ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում իմ հիմնական գործունեությունը նրանց հոգեսոցիալական աջակցություն տրամադրելն  էր: Ես զգում էի մեծ պատասխանատվություն հիվանդների հանդեպ: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կենտրոնանում էի սթրեսային գործոնների` հիվանդների մոտ սթրեսի հիմնական պատճառների արագ բացահայտման վրա՝ ճիշտ աջակցության ռազմավարություն ընտրելու համար։
Կարծում եմ, որ հոգեբանը պետք է անընդհատ զբաղվի ինքնազարգացմամբ։ Շատ կարևոր է նաև կողքին ունենալ վստահելի գործընկերներ։ Թիմային աշխատանքը, ուղղորդումները, դեպքերի վերանայումը և փոխադարձ աջակցությունը կարևոր նշանակություն ունեն մեր ոլորտում:Սրանք այն գործոններն են, որոնք վճռորոշ դեր են խաղում հաջողության հասնելու համար այնպիսի ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին է համավարակը:

Ուրախ եմ, որ այն միջավայրում, որտեղ ես աշխատում եմ հիվանդների հետ, կա բոլոր հնարավորությունները աշխատանքում հաջողության հասնելու։ Անկախ դեպքի բարդ կամ սթրեսային լինելուց՝ ես այն պետք է հաղթահարեմ:

Իմ կարծիքով, հոգեբանը պետք է անընդհատ զբաղվի  ինքնազարգացմամբ։ Շատ կարևոր է նաև կողքին ունենալ վստահելի գործընկերներ։ Թիմային աշխատանքը, ուղղորդումները, դեպքերի վերանայումը և փոխադարձ աջակցությունը կարևոր նշանակություն ունեն մեր ոլորտում: