Կամավորություն. դա ինձ համար նոր փորձ է և գործունեության բազմազանություն: Եվ դա իսկապես ինձ օգնում է անձնական աճի մեջ:

Էդուարդ Հովհաննիսյան

Կամավոր

Հայկական Կարմիր Խաչի ընկերություն – ՀԿԽԸ

Կամավորություն. դա ինձ համար նոր փորձ է և գործունեության բազմազանություն: Եվ դա իսկապես ինձ օգնում է անձնական աճի մեջ:

Իհարկե, համավարակի ժամանակ շատ դժվարություններ կային և կամավորություն անելն իսկապես դժվար էր։ Ես անհանգստանում էի, որ չվարակվեմ, բայց մյուս կողմից՝ իմ ամենօրյա ջանքերը գնահատվում էին։ Երբ զգում ես, որ կարող ես օգտակար լինել կարիքի մեջ գտնվող շատ մարդկանց, դա քեզ ոգեշնչում է, և այդ ժամանակ կարող ես լրացուցիչ էներգիա ու մոտիվացիա գտնել՝ շարունակելու 24/7 աշխատել:

 

Հայկական Կարմիր Խաչի կամավորներ. մենք ուժեղ և շատ համախմբված թիմ ենք և աշխատում ենք որպես մեկ օրգանիզմ: Դա մեր հաջողության հիմքն է։

 

Անկասկած, արժե նշել այն ուժեղ հոգեբանական օգնությունը, որը մենք կանոնավոր ստանում էինք մեր եռանդուն հոգեբան-խորհրդատուներից: Առանց նրանց դժվար թե կարողանայինք հասնել մեր նպատակներին համավարակի ժամանակ, երբ ստիպված էինք աշխատել սարսափելի հուզական ճնշման տակ:

Ի վերջո, կցանկանայի նշել, որ կամավորությունն այն է, ինչն օգնեց ինքս ինձ հասկանալ շատ ավելի լավ, տեսնել իմ բոլոր ուժեղ ու թույլ կողմերը։ Սկսեցի հարգել կյանքիս յուրաքանչյուր րոպեն, ինձ տրված բոլոր հնարավորությունները և իսկապես գիտակցեցի մարդկության իրական արժեքը: