Կամավորությունն ապրելակերպ է, այն դարձել է իմ կյանքի մի մասը:

Գեվորգ Խաչատրյան

Կամավոր

Հայկական Կարմիր Խաչի ընկերություն – ՀԿԽԸ

Կամավորությունն ապրելակերպ է, այն դարձել է իմ կյանքի մի մասը: Ուրախ եմ, որ կամավոր եմ հատկապես Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում, որտեղ ինձ իսկապես մի մեծ ընտանիքի անդամ եմ զգում:

Արդեն ավելի քան 2 տարի է, ինչ աշխատում եմ որպես կամավոր Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում։

Պետք է ասեմ, որ սկիզբն այս ոլորտում այդքան էլ հեշտ չէր։ Covid-19-ի մասին իրազեկման քարոզարշավի ընթացքում ես բախվեցի մի քանի մեծ մարտահրավերների։

Վիրուսի բռնկման սկզբում Կարմիր Խաչի առաջարկությունները, որոնք ակտիվորեն տարածվում էին, կտրականապես անընդունելի էին մեր հասարակության մեծ մասի համար։

Եղել են անգամ դեպքեր, երբ փողոցում անցորդներին առաջարկել ենք դիմակ և ձեռնոցներ, ու նրանք հրաժարվել են ստանալ, քանի որ կարծել են, թե մենք փորձում ենք այս կերպ վարակել իրենց և ավելի տարածել վիրուսը։

Հաջորդն իմ ընտանիքն էր։ Այդ ժամանակ ես դեռ 16 տարեկան էի և ծնողներս կարծում էին, որ ես իրական վտանգի մեջ եմ և պետք է թողնեմ կամավորությունը։

Հիմա նրանք հպարտ են, որ իրենց կամքին դեմ եմ գնացել։

Կարծում եմ՝ ամենամեծ աջակցությունը, որ ստացել եմ, իմ կամզակերպությունն էր՝ Կարմիր Խաչի աշխատակիցները, նրանց պրոֆեսիոնալ ցուցումները և հոգեբանական օգնությունը։ Իմ գործընկերներն ամեն ինչ անում են աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Տեսնելով նրանց ակտիվությունը, ես հետ դարձի ճանապարհ չունեի։

Լավատես մնալը գլխավորն է, որ ես կարող եմ խորհուրդ տալ բոլոր նրանց, ովքեր մտածում են դառնալ կամավոր:

Կարեկցանքը հաջորդն է, որի կարիքը ունես կամավորության մեջ հաջողության հասնելու համար։

Եվ վերջում, հավատում եմ, որ միայն մարդկությունը կփրկի աշխարհը։