Ինչու՞ եմ սկսել կամավորություն անել.

 

Լիանա Ավետիսյան

Կամավոր

Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն – ՀԿԽԸ

Ինչու՞ եմ սկսել կամավորություն անել. հավանաբար, ուզում էի որոշակի դրական փոփոխություններ մտցնել իմ կյանքում, ինչպես նաև հասարակության ներսում։

Ես հիացած էի Կարմիր Խաչի մարդասիրական գաղափարախոսությամբ և արել եմ ամեն ինչ, որ միանամ այդ թիմին։

Արդյունքում, 2019 թվականից ի վեր կամավորություն եմ անում Կարմիր Խաչում։

Համավարակի ընթացքում ստիպված էի հաղթահարել շատ ծանր էմոցիոնալ խոչընդոտներ։

Հիմնական անելիքս այդ իրավիճակում իմ պարտականությունների  վրա կենտրոնանալն էր, որպեսզի արտակարգ իրավիճակներում կարողանայի օգնել խոցելի խմբերում գտնվող մարդկանց։

Պետք է ասեմ, որ Կարմիր Խաչի Հոգեբանական աջակցության կենտրոնը կարևոր դեր է ունեցել ինձ համար, որպեսզի կարողանամ պահել իմ ողջախոհությունը, աշխատասիրությունը և արդյունավետությունը։

Ինձ համար հեշտ չէր տեսնել համավարակի ընթացքում կարիքի մեջ գտնվող մարդկանց էմոցիաները։ Նրանցից շատերը չէին կարողանում ընդունել այն իրականությունը, որում բոլորս էինք։

Երբեմն ուղղակի հնարավոր չէր շփվել մարդկանց հետ։ Բայց դա մեր առաքելություններից մեկն էր՝ ակտիվ շփումներ, իրազեկվածության բարձրացում և նրանց պաշտպանության համար ճիշտ առաջարկությունների տարածում։

Այդ դժվարին շրջանը համախմբեց կամավորներին և ձևավորեց երբևէ եղած ամենաուժեղ թիմը։ Էմոցիաները միմյանց հետ կիսելը բավականին օգտակար էր։ Հաճախ խոսում և քննարկում էինք մեր խնդիրները և վերլուծում իրատեսական տարբերակները. մենք առաջնահերթությունը տալիս էինք առաջադրանքներին և փորձում էինք գտնել լավագույն լուծումները մեր շահառուների համար։

Արդյունքում, կարող եմ ասել, որ համավարակն իսկապես օգնեց մեզ դառնալու ավելի արդյունավետ և աջակցող թիմի անդամներ։