Մասնագիտությամբ հոգեբան եմ, 2018 թվականից աշխատում եմ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում (ՀԿԽԸ)։ Համակարգում եմ հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունը։
Հոգեկան առողջությունը էական նշանակություն ունի ֆիզիկական առողջության պահպանման համար։ Այն առավել նշանակալի է դառնում մասնավորապես արտակարգ իրավիճակներում և դրանցից հետո։ Հատկապես վերջին տարիներին, Կովիդ-19 hամավարակի և այլ մարտահրավերների առերեսվելուց հետո, բնակչության հոգեկան առողջությունը և հոգեբանական վիճակը էապես տուժել է։ Հոգեկան առողջությունն անդրադառնում է կյանքի ցանկացած ոլորտի վրա, ազդում է հարմարվելու, մարտահրավերներին դիմակայելու, դժվարություններ հաղթահարելու և խնդիրներ լուծելու մեր ունակության վրա:
Համաձայն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Սոցիալ-հոգեբանական աջակցության ռեֆերենս կենտրոնի՝ «Սոցիալ-հոգեբանական աջակցության հիմնական նպատակն է ձևավորել դիմակայունություն, զարգացնել շոկից վերականգնվելու և կազդուրվելու ունակությունը, օգնել մարդկանց հաղթահարել աղետի հետևանքները կամ դուրս գալ ճգնաժամային իրավիճակից:
Փորձը նաև ցույց է տալիս, որ ժամանակին ցուցաբերած և համապատասխան սոցիալ-հոգեբանական աջակցությունը կարող է կանխել սթրեսի և տառապանքի զարգացումը, որը կարող է հանգեցնել առավել ծանր իրավիճակի, օգնել տուժածներին հաղթահարել այն ու ավելի արագ հարմարվել առօրյա կյանքին: Կամավորները ևս կարող են ենթարկվել տրավմայի, ունենալ կորուստ, ականատես լինել ավերածությունների և վնասվածքների։ Նրանք նույնպես կարիք ունեն ճիշտ ժամանակին սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու:
Ծանոթացեք Արմիդա Զախարյանին
Որպես Հայկական Կարմիր խաչի ընկերության սոցիալ-հոգեբանական աջակցության մասնագետ՝ IPP ծրագրի շրջանակներում ստանձնել եմ մի շարք պարտականություններ։ Հիմնական կետերից մի քանիսը հետևյալն են.
- -Աջակցել առաջնագծի մասնակիցների համար հետազոտական ուղեցույցի մշակմանը՝ պարզելու ճգնաժամերի և արտակարգ իրավիճակներում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման հատուկ կարիքները, մարտահրավերները և բացերը:
- -Կիսվել գիտելիքներով, փորձով, և քաղած դասերով, քննարկել մարտահրավերները ու հաշվի առնել ծառայությունների մատուցման բացերը, հաստատել տարածաշրջանային համագործակցություն սոցիալ-հոգեբանական աջակցության ոլորտում՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել սոցիալ-հոգեբանական աջակցության կարիքների վրա: -Ընդլայնել համագործակցությունն Ազգային ընկերությունների, Շարժման այլ մասերի և գործընկերների միջև։
- Սթրեսի բարձր մակարդակը, հոգնածությունը և այլ հոգեկան առողջական խնդիրներն ազդում են առաջնագծում աշխատողների, մասնավորապես առողջապահական մասնագետների առողջության վրա։
Քանի որ աշխատանքային պայմաններն ավելի ու ավելի դժվար են դառնում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ժամանակ՝ կանխատեսելի է, որ առաջնագծում աշխատողները կբախվեն հոգեբանական սթրեսների ավելացմանը։
Բացասական ազդեցությունները կարող են առաջանալ, երբ սթրեսային գործոնների ազդեցությունը երկարաձգվում է կամ ինտենսիվ է: Փաստերը հաստատում են դեպրեսիայի և կյանքի բացասական իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Կարևոր բաղադրիչն այն է, որ պատասխան ռեակցիան սթրեսի դեմ կարող է շատ տարբեր լինել նույն սթրեսորին ենթարկված տարբեր անհատների միջև: Հետևաբար, կարևոր է բացահայտել այն գործոնները, որոնք նպաստում են ավելի վատ հետևանքների, որպեսզի արդյունավետորեն թիրախավորվեն կանխարգելիչ միջոցները:
Քանի որ աշխատանքային պայմաններն ավելի ու ավելի դժվար են դառնում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ժամանակ՝ կանխատեսելի է, որ առաջնագծում աշխատողները կբախվեն հոգեբանական սթրեսների ավելացմանը։