«IPP առցանց գրադարանը, միավորելով փորձը, ուղեցույցները և գործիքները, կարող է մեկ քայլ առաջ լինել այս աջակցությունն առաջարկելու գործում: Բացի տեղեկատվությունից, նույն պայմաններում աշխատող և նույն մարտահրավերներին դիմակայող մարդկանց կյանքի պատմությունները կարող են շատ բովանդակալից և ուղղորդող լինել»:
Ծանոթացեք Նինո Սիրաձեին
Վրաստանի Կարմիր խաչի ընկերությանը միացել եմ 2008 թվականի վերջին՝ հենց պատերազմից հետո: Այդ ժամանակից ի վեր ազգային ընկերությունում ներգրավված եմ եղել սոցիալ-հոգեբանական աջակցության ոլորտում. ստեղծել համակարգ, զարգացնել սոցիալ-հոգեբանական աջակցության թիմերի ունակությունները, հոգ տանել հոգ տանողների մասին և այլն:
IPP-ն հնարավորություն է տալիս գնահատել առաջնագծի աշխատողների սոցիալ-հոգեբանական աջակցության կարիքները, ավելի լավ ցույց տալ աջակցության համակարգում առկա բացերը և ստեղծել առցանց գրադարան․ բացի այդ, այն հարթակ է ոլորտի փորձագետների միջև փորձը կիսելու, հետազոտություններ անելու և դրանք առաջնագծի աշխատողներին հասցնելու համար։ Սա նրանց կտա գործիքներ՝ ավելի լավ ճանաչելու իրենց հոգեկան առողջությունը և հաղթահարելու ամենօրյա սթրեսը։
Ես հոգեբան եմ IPP նախագծում: Ներգրավված եմ բոլոր գործողություններում, ինչպիսիք են՝ համալսարանի հետ համատեղ հետազոտություն կատարելու, առցանց գրադարանի համար Վրաստանի Կարմիր խաչում առկա կյանքի պատմությունները և սոցիալ-հոգեբանական աջակցության նյութերը հավաքելու գործընթացում և այլն:
IPP-ի շրջանակներում անցկացված հարցման արդյունքներով ՝օգնություն ցուցաբերող անձանց մեծ մասի մոտ տեսնում ենք չափավորից բարձր սթրես, վարակվելու մեծ վախ, աշխատանքի մեծ պարտավորություն, մտահոգության և անհանգստության զգացում, ինչպես նաև նոր աշխատանքային պայմաններին հարմարվելու դժվարություն, մեկուսացման բարձր ռիսկեր և այլն:
Առաջնագծում աշխատողներին սոցիալ-հոգեբանական աջակցություն առաջարկելու գործընթացում հաճախ բախվում ենք նրան, որ վերջիններս խուսափում են դրանից և կառչում են «Հերոսի» կերպարին։ Բացի այդ, վերջիններս իրենց նկատմամբ չափազանց պահանջկոտ լինելու միտում ունեն։ Դա բավականին ռիսկային է, քանի որ կարող է օգնություն ցուցաբերողներին հասցնել ուժասպառության։
Հարցումը ցույց է տալիս, որ համապատասխան հոգեսոցիալական աջակցության հսկայական կարիք կա ինչպես գործիքների, այնպես էլ տեղեկատվական, կազմակերպչական և հոգեսոցիալական մակարդակներում:
«IPP առցանց գրադարանը, միավորելով փորձը, ուղեցույցները և գործիքները, կարող է մեկ քայլ առաջ լինել այս աջակցությունն առաջարկելու գործում: Բացի տեղեկատվությունից, նույն պայմաններում աշխատող և նույն մարտահրավերներին դիմակայող մարդկանց կյանքի պատմությունները կարող են շատ բովանդակալից և ուղղորդող լինել»:
Սակայն, փոփոխությունները պետք է իրականացվեն նաև կազմակերպչական մակարդակներում՝ աշխատանքային միջավայրում միմյանց աջակցություն ցուցաբերելով։ Պետք է նաև կարողանալ զերծ պահել սոցիալ-հոգեբանական աջակցության կարիքների հանդեպ պիտակավորումից։