Ալեքսանդր Քրեհ

Հոգեբան
Ինսբրուկի համալսարան

«Ես հոգեբան եմ Ինսբրուկի համալսարանում։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում արտակարգ իրավիճակների հոգեբանությանը և ճգնաժամային միջամտությանը: Ճգնաժամների և աղետների իրավիճակներում անձնակազմի և կամավորների աջակցության վերաբերյալ կատարում եմ հետազոտություններ, ինչպիսին է COVID-19 համավարակը։ Գործնականում ներգրավված եմ նաև սոցիալ-հոգեբանական աջակցության գործունեության մեջ՝ որպես Ավստրիական Կարմիր Խաչի կամավոր և թրեյներ»:

Ալեքսանդր Քրեհ
Հոգեբան
Ինսբրուկի համալսարան

Ծանոթացեք Ալեքսանդր Քրեհին

IPP նախագիծը հիանալի հնարավորություն է համավարակի ժամանակ միջազգային կապեր ստեղծելու, գիտելիքներ և փորձ փոխանակելու՝ անձնակազմի և կամավորների միջև։ Ծրագիրը կապ է ստեղծում հետազոտության ու գործնական իրականացման միջև։ Մենք գնահատում ենք առաջնագծում օգնություն ցուցաբերող անձանց կարիքները COVID-19-ի ժամանակ և հիմնվում մեր բացահայտումների վրա, չափում դրանց ազդեցությունը հոգեկան առողջության վրա։ Միաժամանակ տրամադրում ենք համապատասխան գործիքներ և տեղեկատվություն։

IPP-ում գործըներներիս հետ նախագծել եմ հետազոտական շրջանակ՝ օժանդակելով տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը:

Ընդհանուր առմամբ, տեսնում ենք սթրեսի բարձր մակարդակի ախտանիշներ, ինչպես նաև առաջնագծում բուժաշխատողների մոտ ավելի ցածր ինքնազգացողություն, քան ընդհանուր բնակչության շրջանում: Թեև համավարակի սկզբում անհանգստությունն ու վախն էին կենտրոնում, մենք տեսնում ենք, որ համավարակի ընթացքում զայրույթն ու հիասթափությունը բուժաշխատողների շրջանում ավելի ու ավելի են աճել: Հիմնական մարտահրավերները սեփական և ուրիշների անվտանգությանը սպառնացող վտանգներն էին, արագ փոփոխվող տեղեկատվությունը, աշխատանքային միջավայրն ու հանգամանքները, որոնք հարցականի տակ դրեցին բարոյական համոզմունքները: Միևնույն ժամանակ, տնային պայմաններում վարակված լինելը՝ ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ սահմանափակ շփումները հանգեցրեց սոցիալ-աջակցության նվազմանը:

Հոգեսոցիալական աջակցությունը պետք է իրականացվի բոլոր մակարդակներում.

Նախ՝ քաղաքական մակարդակում արդյունավետ արձագանքի համար պետք է ապահովվեն բավարար գործիքային և մարդկային ռեսուրսներ։ Ավելին, անհրաժեշտ է իրազեկել խոցելի խմբերին, երբ որոշվեն COVID-19-ի անվտանգության միջոցառումները։ Երկրորդը՝ կազմակերպչական մակարդակում. տրամադրել բավարար տեղեկատվություն և պատրաստվածություն անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, միաժամանակ լրջորեն հաշվի առնելով անձնակազմի և կամավորների կարիքները՝ գնահատել դրանք և թափանցիկորեն ներառել որոշումների կայացման ընթացակարգերում: Նաև շատ կարևոր է դեպքի վայրում ակտիվ աջակցության տրամադրումը: Երրորդը՝ անհատական մակարդակում. ակտիվացնել ռեսուրսներն անձնակազմի և կամավորների համար։Սթրեսը կառավարելու համար գտագործել ինքնօգնության ռազմավարություններ, ապահովել հոգեկան առողջության մասնագետների հետ աշխատելու հեշտ հասանելություն։