Իա Սյուզան Ակաշա

Ավագ տեխնիկական խորհրդատու
Սոցիալ հոգեբանական ռեֆերենս կենտրոն (ԿԽՄՖ)

«Ես աշխատում եմ տեխնիկական խորհրդատու Սոցիալ հոգեբանական ռեֆերենս կենտրոնում (ԿԽՄՖ) և ապրում եմ Կոպենհագենում: Աշխատանքս վերաբերում է Եվրոպական տարածաշրջանին, արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև դասընթացներ եմ վարում: Իմ մասնագիտության հիմքում ընկած է հոգեշարժական թերապիան և, հետևաբար, կայունության զարգացման համար ակտիվ և զգայական մեթոդների օգտագործումը հոգեհարազատ է ինձ»:

Իա Սյուզան Ակաշա
Ավագ տեխնիկական խորհրդատու
Սոցիալ հոգեբանական ռեֆերենս կենտրոն (ԿԽՄՖ)

Ծանոթացեք Իա Սյուզան Ակաշային

Ոլորտում երկար տարիների հրատապ աշխատանքը պարզ դարձրեց, որ օգնություն ցուցաբերող անձանց համար հիմնական և գլխավոր խնդիրն իրենց սահմաններն իմանալն ու ինքնախնամքով զբաղվելն է։ Ինքնախնամքն ամենօրյա պրակտիկա է, այլ ոչ թե թղթին հանձնած խորհուրդներ։ Ինչ վերաբերում է IPP-ի նախագծում իմ դերին և ունեցածս ներդրմանը՝ ցանկանում եմ լինել Who Cares-ում, քանի որ կազմակերպում եմ սեմինարներ։ Այնտեղ մասնակիցները կարող են բացահայտ կիսվել, թե ինչ են անում, որոնք են իրենց սթրեսային գործոնները, ինչպես հաղթահարել և ինչպես աջակցել միմյանց: Անկասկած, համավարակը և անորոշ ու երկարատև բոլոր արտակարգ իրավիճակները մեծ ազդեցություն ունեն մեր գործի վրա: Մենք անընդհատ ստիպված ենք եղել հարմարվել նոր իրավիճակներին և տեղեկատվությանը՝ չիմանալով, թե դրանք շուտ կավարտվեն, թե ոչ։ Դա ծանր մտավոր և էմոցիոնալ աշխատանք է: Առաջնագծում աշխատողները ծանրաբեռնվել են նաև իրենց մտերիմների անհանգստությունից: Երկար ժամանակ աշխատելը, որը գերազանցում է ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ սահմանները, պարզապես ուժասպառ են անում։ Մեր դասընթացների ժամանակ կենտրոնանում ենք համավարակի ընթացքում կրած տարբեր տեսակի կորուստների վրա, խոսում դրանց մասին, այնուհետև կիսվում ձեռքբերումներով և քաղած գիտելիքներով։ Սովորաբար, սրանք շատ հուզիչ և կարևոր պահեր են, երբ մարդիկ ընդունում են իրենց կորուստները, ինչպես նաև ձեռքբերումները: Փոփոխվող ժամանակներում ապրել կարողանալը կյանքի կարևոր հմտություն է, որը մենք բոլորս պետք է սովորենք: