ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

English
PDF
Download PDF
Description

Ճգնաժամային իրավիճակն ամենօրյա սովորական փորձի սահմաններից
դուրս եկող իրավիճակն է, որը մեծ վտանգի է ենթարկում նրանում ներգրավված
մարդկանց եւ ուղեկցվում է անզորության, սարսափի եւ վախի զգացումներով:
Ճգնաժամային իրավիճակի բնորոշ գծերն են՝
• հանկարծակիությունը,
• հզորությունը,
• սովորական ամենօրյա փորձի սահմաններից դուրս լինելը,
• ուժեղ հուզական ազդեցությունը մարդկանց վրա:
Տարբեր գործոններ են ազդում այն բանի վրա, թե ինչպիսի ազդեցություն
է ունենալու իրավիճակն առանձին անձանց եւ հանրության վրա: Իրավիճակը
եւ մարդկանց սթրեսակայունության մակարդակն ազդում են ճգնաժամային
իրադարձության հոգեֆիզիոլոգիական հետեւանքների վրա: Շատ մարդիկ ունեն
սթրեսակայունության բարձր մակարդակ, այսինքն՝ կյանքի մարտահրավերներին
համեմատաբար լավ դիմակայելու կարողություն: Սոցիալական, կենսաբանական
եւ հոգեբանական գործոններից է կախված, թե մարդիկ արդյոք ձեռք կբերեն եւ
կցուցաբերեն սթրեսակայունություն աղետների ժամանակ:

Share this page: