Դասընթաց Հոգեբանական առաջին օգնություն Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների համար

English
PDF
Download PDF
Description

Այս դասընթացը մասնակիցներին է ներկայացնում երեխաներին տրամադրվող հոգեբանական առաջին
օգնությունը: Դասընթացի տեւողությունն ութից ինը ժամ է, որը կարելի է դասավանդել մեկ երկար օրվա կամ մեկուկես
օրվա ընթացքում: Դասընթացը նախատեսված է երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող
աշխատակիցների եւ կամավորների, ինչպես նաեւ՝ դիսթրեսի մեջ գտնվող անմիջական խնամակալների՝ բուժքույրերի,
ուսուցիչների, սոցիալական աշխատողների, շտապ օգնության աշխատակիցների համար: Այս դասընթացը
նպատակաուղղված է մասնակիցներին հնարավորություն ընձեռել`
• իմանալ ճգնաժամային իրավիճակներին երեխաների կողմից տրվող հակազդումների մասին,
• իմանալ, թե ինչ է իրենից ենթադրում երեխաների համար հոգեբանական առաջին օգնությունը եւ ինչ չի ենթադրում,
• հասկանալ «Նայել, լսել եւ ուղղորդել» երեք գործողությունների սկզբունքների կապը երեխաների հետ,
• վարժվել դիսթրեսի մեջ գտնվող երեխաներին եւ նրանց խնամակալներին ՀԱՕ ցուցաբերման մեջ,
• դիտարկել բարդեցված հակազդումները եւ իրավիճակները,
• չմոռանալ ուրիշներին օգնելու ժամանակ ինքնօգնության կարեւորության մասին:

Share this page: