Դասընթաց Հոգեբանական առաջին օգնություն Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների համար

English
PDF
Download PDF
Description

Այս դասընթացը մասնակիցներին է ներկայացնում հիմնական հոգեբանական առաջին օգնությունը (ՀԱՕ):
Դասընթացի տեւողությունն ութից ինը ժամ է, որը կարելի է դասավանդել մեկ երկար օրվա կամ մեկուկես օրվա
ընթացքում: Այն ներառում է բարդեցված հակազդումների եւ իրավիճակների կառավարումը եւ ուղղորդում է ՀԱՕ
տրամադրողներին ինքնօգնության հարցում: Այն հարմար է սոցիալ-հոգեբանական ոլորտում աշխատողների,
կամավորների եւ այն անձանց համար, ովքեր անմիջական խնամք եւ աջակցություն են տրամադրում ճգնաժամային
իրավիճակում գտնվող մարդկանց: Այս դասընթացը նպատակաուղղված է մասնակիցներին հնարավորություն
ընձեռել`
• իմանալ ճգնաժամային իրավիճակներին տրվող հակազդումների մասին,
• իմանալ, թե ինչ է իրենից ենթադրում հոգեբանական առաջին օգնությունը եւ ինչ չի ենթադրում,
• հասկանալ «Տեսնել, լսել եւ ուղղորդել» երեք գործողությունների սկզբունքները,
• վարժվել դիսթրեսի մեջ գտնվողներին ՀԱՕ ցուցաբերման մեջ,
• դիտարկել բարդեցված հակազդումները եւ իրավիճակները,
• չմոռանալ ուրիշներին օգնելու ժամանակ ինքնօգնության կարեւորության մասին:

Share this page: