Ճգնաժամային իրավիճակն ամենօրյա սովորական փորձի սահմաններից դուրս եկող իրավիճակն է, որը մեծ վտանգի է ենթարկում նրանում ներգրավված մարդկանց եւ ուղեկցվում է անզորության, սարսափի եւ վախի զգացումներով:
Ճգնաժամային իրավիճակի բնորոշ գծերն են՝
• հանկարծակիությունը,
• հզորությունը,
• սովորական ամենօրյա փորձի սահմաններից դուրս լինելը,
• ուժեղ հուզական ազդեցությունը մարդկանց վրա:
Տարբեր գործոններ են ազդում այն բանի վրա, թե ինչպիսի ազդեցություն
է ունենալու իրավիճակն առանձին անձանց եւ հանրության վրա: Իրավիճակը եւ մարդկանց սթրեսակայունության մակարդակն ազդում են ճգնաժամային իրադարձության հոգեֆիզիոլոգիական հետեւանքների վրա: Շատ մարդիկ ունեն սթրեսակայունության բարձր մակարդակ, այսինքն՝ կյանքի մարտահրավերներին համեմատաբար լավ դիմակայելու կարողություն: Սոցիալական, կենսաբանական եւ հոգեբանական գործոններից է կախված, թե մարդիկ արդյոք ձեռք կբերեն եւ կցուցաբերեն սթրեսակայունություն աղետների ժամանակ: