Ծանոթացեք հոգեկան առողջության մեր մասնագետներին
«Ես աշխատում եմ տեխնիկական խորհրդատու Սոցիալ հոգեբանական ռեֆերենս կենտրոնում (ԿԽՄՖ) և ապրում եմ Կոպենհագենում: Աշխատանքս վերաբերում է Եվրոպական տարածաշրջանին, արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև դասընթացներ եմ վարում: Իմ մասնագիտության հիմքում ընկած է հոգեշարժական թերապիան և, հետևաբար, կայունության զարգացման համար ակտիվ և զգայական մեթոդների օգտագործումը հոգեհարազատ է ինձ»:
Իա Սյուզան Ակաշա
Կարդալ ավելին«IPP առցանց գրադարանը, միավորելով փորձը, ուղեցույցները և գործիքները, կարող է մեկ քայլ առաջ լինել այս աջակցությունն առաջարկելու գործում: Բացի տեղեկատվությունից, նույն պայմաններում աշխատող և նույն մարտահրավերներին դիմակայող մարդկանց կյանքի պատմությունները կարող են շատ բովանդակալից և ուղղորդող լինել»:
Նինո Սիրաձե
Կարդալ ավելինՀիմնական պարտականությունս սոցիալ-հոգեբանական աջակցության համակարգումն է։ «Հոգե-սոցիալական աջակցության հիմնական նպատակն է ձևավորել կայուն զարգացում, մեծացնել շոկը դիմակայելու և վերականգնվելու ունակությունը, օգնել մարդկանց հաղթահարել ու վերականգնվել աղետից կամ անելանելի վիճակից:
Արմիդա Զախարյան
Կարդալ ավելին«Ես հոգեբան եմ Ինսբրուկի համալսարանում։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում արտակարգ իրավիճակների հոգեբանությանը և ճգնաժամային միջամտությանը: Ճգնաժամների և աղետների իրավիճակներում անձնակազմի և կամավորների աջակցության վերաբերյալ կատարում եմ հետազոտություններ, ինչպիսին է COVID-19 համավարակը։ Գործնականում ներգրավված եմ նաև սոցիալ-հոգեբանական աջակցության գործունեության մեջ՝ որպես Ավստրիական Կարմիր Խաչի կամավոր և թրեյներ»: